ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ընկերությունը Քիմ Քարդաշյանին 2,7 միլիոն դոլար կվճարի
14:30, 04.07.2019 | mamul.am
15266 | 0

Կիմոնոյի պատմությունից հետո Քիմ Քարդաշյանը կիկին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Նա շահել է Missguided USA ընկերության դեմ դատը: Ք. Քարդաշյանը ընկերությունից պահանջել է իր անվանման և լուսանկարների անօրինական օգտագործման համար վճարել 5 միլիոն դոլար: Դատարանը որոշել է, որ ընկերությունը Քարդաշյանին պետք է վճարի 2,7 միլիոն դոլար․ փոխանցում է Lenta.ru-ն։

Նշվում է, որ ամերիկյան ընկերությունն իր հագուստի վաճառքը խթանելու համար մի քանի անգամ սոցցանցերում օգտագործել է Քարդաշյանի կերպարը: Բացի այդ, ընկերությունը համացանցային էջեր է բացել, որտեղ պատճենվել է Քարդաշյանի զգեստապահարանը: Դրանից գնորդների մոտ այն ընկալումն է առաջացել, որ Քարդաշյանը ընկերության դեմքն է:
Անցյալ տարի Hypebae պարբերականը հաշվել է Ք. Քարդաշյանի եկամուտները և պարզել, որ նրա կոսմետիկ պարագաների սեփական KKW Beauty բրենդը նրան 100 միլիոն եկամուտ է բերել, իսկ բջջային Kim Kardashian: Hollywood հավելվածը՝ 45 միլիոն դոլար: Դրանից բացի՝ «Քարդաշյան» ընտանիքն իր հեռուստաշոուից վաստակել է 20 միլիոն դոլար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր