ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Կայացավ վերածնված De Tomaso ապրանքանիշի P72 սուպերքարի պրեմիերան
22:45, 04.07.2019 | mamul.am
7438 | 0

Բրիտանական Գուդվուդում կայացած արագության փառատոնին տեղի ունեցավ վերածնված De Tomaso ապրանքանիշի P72 սուպերքարի պրեմիերան: Մեքենայի պրեմիերան համապատասխանեցրել են իտալական օրիգինալ ապրանքանիշի 60-ամյակի հետ: Հիշեցնենք, որ այն հիմնվել է 1959 թվականին՝ արգենտինացի գործարար Ալեխանդրո դե Թոմազոյի կողմից:

2014-ին De Tomaso ապրանքային նշանի օգտագործման իրավունքները գնել է չինական Consolidated Ideal TeamVenture հոլդինգը:

P72-ի մասին առայժմ հայտնի է միայն այն, որ այն մշակում են նույն մասնագետները, որոնք զբաղվում են Apollo Intensa Emozione հիպերքարերի ստեղծմամբ: Վերջիններս ստեղծված են կարբոնային շասիի վրա, հագեցած են 6,3-լիտրանոց մթնոլորտային V12 շարժիչով, որն արտադրում է 780 ձիաուժ արագություն: Apollo Intensa Emozione-ն կայանած վիճակից մինչև առաջին «հարյուրյակ» արագությանը կարող է հասնել 2,7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 333 կմ/ժ:

P72-ը կթողարկվի սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 72 օրինակ: Մեկ սուպերքարի արժեքը կկազմի 750 հազար դոլար: Ընեկրությունն արդեն սկսել է ընդունել նախնական պատվերներ:

De Tomaso P72
De Tomaso P72
De Tomaso P72
De Tomaso P72
De Tomaso P72
De Tomaso P72
De Tomaso P72
De Tomaso P72
De Tomaso P72
De Tomaso P72
De Tomaso P72
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր