Աֆղանստանի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Ֆարյաբի շրջանում հրթիռակոծության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 4 քաղաքացի: Այս մասին հայտնում է տեղի ոստիկանական ծառայությունը: Ըստ իրավապահ մարմինների նախնական տվյալների՝ տուժել է ավելի քան 36 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Ոստիկանությունը հաստատում է, որ հրթիռակոծությունն իրականացվել է «Թալիբան» ահաբեկչական խմբավորման կողմից:
|