ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ի հեճուկս բժիշկների կանխատեսումների՝ ընդհանուր գանգով ծնված սիամական երկվորյակները դարձան չափահաս
03:45, 11.07.2019 | mamul.am
17582 | 0

Սուրինամում ծնված սիամական երկվորակներ Նիվն ու Նելլին նշել են իրենց 18-ամյակը՝ ի հեճուկս բժիշկների կանխատեսումների: Նրանք ծնվել են սերտաճած գանգով, թեև նրանց գլխուղեղն ու մնացած օրգաններն առանձին են: Նմանատիպ անոմալիա հանդիպում է սիամական երկվորյակների 2-6%-ի մոտ: Բիշկները աղջիկներին առավելագույնը 10 տարվա կյանք էին տվել: Ծնողները ցանկացել են, եր երեխաներին առանձնացնեն, սակայն բժիշկները հրաժարվել են: Նրանք ունեն կենսական կարևոր անոթ, որը ևս սերտաճած է: Վիրահատությունն առանց այդ անոթը կտրելու անհնար կլինի:

Մեծացող երկվորյակներն ստիպված են եղել առանձին կյանք վարել, քանի որ շրջապատում նրանց բացասական վերաբերմունք են ցույց տվել: Այդ պատճառով էլ ընտանիքը տեղափոխվել է Նիդեռլանդներ, որտեղ սկսել են հետաքրքիր կյանքով ապրել: Նրանք անգամ իրենց յութուբյան ու ինստագրամյան էջերն ունեն, որտեղ պարբերաբար կիսվում են իրենց կյանքի տարբեր իրադարձություններով:
Նրանք հիմա չեն էլ ուզում բաժանվել և կարծում են, որ կյանքում կարևորը առողջությունն է: Նիվն ու Նելլին հույս ունեն, որ հասարակությունը կսովորի իրենց տեսքին և կընդունի այնպես, ինչպես կան:

Ի հեճուկս բժիշկների կանխատեսումների՝ ընդհանուր գանգով ծնված սիամական երկվորյակները դարձան չափահաս
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր