ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ հետմահու քրեական գործ է հարուցվել
14:30, 12.07.2019 | mamul.am
11896 | 0

ՌԴ քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ հետմահու քրեական գործ է հարուցվել:

Քույրերի հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի արարքներում սեռական բռնության նշաններ են հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:

Միխայիլ Խաչատուրյանին մեղսագրվում են ՌԴ Ք.Օ. 117, 132 և 133 հոդվածները՝ ծաղրի և կտտանքների ենթարկելը, սեռական բնույթի բռնի գործողությունները, սեռական գործողությունների հարկադրելը:

Հիշեցնենք, որ 2018-ի ամռանը Խաչատուրյան քույրերը սպանել էին իրենց հարազատ հորը: Ձերբակալված դստրերը պատմել էին, որ իրենց հայրը պարբերաբար ծաղրել է իրենց՝ ենթարկելով նաև սեռական բռնության: Նշենք, որ դա փաստել են նաև Խաչատուրյան ընտանիքի հարևանները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր