ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Ջրհեղեղ և սողանքներ՝ Նեպալում. կա մի քանի տասնյակ զոհ և անհետ կորածներ
10:00, 15.07.2019 | mamul.am
8252 | 0

Ջրհեղեղի և սողանքների հետևանքով Նեպալում զոհերի թիվը հասել է 65-ի: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Այս պահին իրավապահ մարմինների տվյալներով՝ ավելի քան 30 մարդ համարվում է անհետ կորած, ևս 40-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նշենք, որ Նեպալում հորդառատ անձրևներ են սկսվել հուլիսի 11-ից: Տարերային աղետը վնաս է պատճառել երկրի 20 շրջանի, ինչի արդյունքում տարհանվել է ավելի քան 1400 մարդ: Սողանքների արդյունքում որոշ ճանապարհներ փակված են: Ավելի քան 30 հազար փրկարար աշխատում է վտանգավոր հատվածներում՝ ցուցաբերելով անհրաժեշտ օգնություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր