ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Սա միտումնավոր ա արվում. եկեք գնանք՝ ջուրը խմեմ». տնտեսվարողները փակել են Երևան-Սևան մայրուղին
13:00, 15.07.2019 | mamul.am
9491 | 1

Ինչպես հայտնել էինք, այսօր Սևանում գործող որոշ հաստատությունների սեփականատերեր պատրաստվում էին բողոքի ակցիա իրականացնել:

Այսօր Սևանա լճի լողափերի տնտեսվարողները բողոքի ակցիա էին իրականացնում Սևանի քաղաքապետարանի դիմաց. նրանք պնդում էին, որ Սևանում լողանալն անվտանգ է և իրենք պատրաստ են Սևանա լճից ջուր խմել՝ իրենց պնդումն ապացուցելու համար. «Մեր տարածքի լողափում ամեն ինչ շատ մաքուր ա, էսքան ժամանակ կեղտոտ բան դեռ չենք տեսել: Անցած տարի էս ժամանակ տեղ չունեինք, իսկ հիմա հանգստացողների 2 տոկոսն ա: Միտումնավոր համացանցում տարածում են՝ Սևանը կեղտոտ ա, թունավոր ա, չմտնեք, հիմա մեր երեխեքը լողանում են, ոչ մեկն էլ չի թունավորվում»,-ասում է ակցիա իրականացնող տնտեսվարող Շահեն Ասատրյանը:
Այժմ արդեն տնտեսվարողները փակել են Երևան-Սևան մայրուղին, նրանք պահանջում են, որ կառավարության ներկայացուցիչները հերքեն այն պնդումները, որ Սևանում լողանալը վտանգավոր է առողջությանը և անհապաղ լուծում տան իրենց խնդրին: Այժմ ճանապարհն ամբողոջությամբ փակ է և մի շարք բեռնատարներ չեն կարողանում շրջանցել այն: Ակցիայի ընթացքում բախում տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարների միջև. ոստիկանները փորձում էին ճանապարհը բացել, որ մեքենաներից մեկը կարողանա անցնել, քանի որ ներսում երեխա կար, ում շտապ հիվանդանոց էին տեղափոխում: Ոստիկանների միջնորդությամբ՝ ճանապարհ տրվեց մեքենային:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր