Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը չկայացավ, քանի որ Մ. Գրիգորյանը չէր ներկայացել նիստին: Այդ մասին դատարանը «Նաիրի» բժշկական կենտրոնից գրություն էր ստացել, որ Մանվել Գրիգորյանը չի կարող ներկայանալ նիստին առողջական վիճակի պատճառով: Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 23-ին: |