ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Կային պատգամավորներ, ովքեր խոստացել էին 2 ամիս առաջ այցելել զինծառայողին, սակայն այդպես էլ չայցելեցին». Հայարփի Սարգսյան
11:15, 17.07.2019 | mamul.am
3159 | 0

Փաստաբան Հայարփի Սարգսյանը, ով զբաղվում է զինծառայող Յուրիկ Բրոյանի գործով, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն էսքան ժամանակ, որքան զբաղվում եմ զինծառայող Յուրիկ Բրոյանի գործով, միակ պետական պաշտոնյան, միակ պատգամավորը, ով հետաքրքրվել և համապատասխան մարմիններին գրություն է ուղարկել, ինչպես նաև անձամբ այցելել նրան ռազմական ոստիկանությունում, Սոֆյա Հովսեփյանն է, և ինձ համար շատ տհաճ է, երբ որոշ մեկնաբանություններ եմ տեսնում, թե իբր ինքն ինչու չի օգնում որպես զինվորի համար մտահոգ, իբր ինչ է անում։ Թե ինչ է արել ու անում, դա միայն ես կարող եմ ասել։ Ինչ վերաբերում է պատգամավորների կողմից անտարբերության մասին արված գրառումներին, ապա դա ընդհանրական է գրված, ի դեպ, կային պատգամավորներ, ովքեր խոստացել էին 2 ամիս առաջ այցելել, սակայն այդպես էլ չայցելեցին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր