Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի խորհրդարանին է ներկայացրել մի օրինագիծ, որով կբռնագանձեն նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անօրինական ակտիվները: Փաստաթուղթը թվագրվել է 10 461 համարով, սակայն տեքստը դեռ չի հրապարակվել: Ավելի վաղ՝ 2016թ. փետրվարի 2-ին Գերագույն Ռադան հատուկ բռնագանձման վերաբերյալ «ոչ վիզային» փաստաթուղթ էր ընդունել, որն ուժի մեջ էր մտել փետրվարի վերջին: Գլխավոր դատախազությունում էլ հաշվետվություն էին ներկայացրել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ռեժիմի գումարները բյուջե վերադարձնելու մասին: Որոշ ժամանակ անց խորհրդարանը հանդես եկավ մի օրենսդրական նախաձեռնությամբ, որով փորձ արվեց մինչև քրեական վարույթի ավարտը բռնագանձել և պետբյուջե ուղղել չհիմնավորված ակտիվները: Քրեական վարույթի ժամանակ հայտնաբերվեցին այնպիսի ակտիվներ, որոնց ծագման իրավաչափությունը ապացուցված չէր: Նախաձեռնությունն այդպիսով ձախողվեց: |