Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Միշա Աղաջանյանը կդառնար 23 տարեկան։ Միշան զոհվել է 2016թ-ի ապրիլի 4-ին: Թեժ մարտերի ընթացքում անտեսելով հակառակորդի կողմից վարվող ինտենսիվ հրետանային կրակը՝ փորձել է տանկով կրակային բնագիծ զբաղեցնել, սակայն խոցվել ու զոհվել է թշնամու ԱՕԹՍ-ի կողմից: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով: Շարքային Միշա Աղաջանյանն Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքից էր, ընտանիքի միակ երեխան: Միշա անունը ստացել էր զոհված հորեղբոր հիշատակին, ով 1994թ-ի Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհվել էր Մարտակերտում: Համագյուղացիների խոսքերով՝ նա միշտ առանձնացել է իր համեստությամբ, նվիրվածությամբ և հայրենասիրությամբ: |