Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե կան մարդիկ, ովքեր իջևանյան դեպքերից հետո ուրախությունից ձեռքերն են շփում, ուրեմն նրանք հայրենիքի դավաճաններ են: Փայտահատներին և ձկնորսներին (չեմ ասում գողերին, քանի որ իրենք չեն գողանում, ամեն ինչ արել են բոլորի աչքի առջև ու գոնե օրինականի ձևական կողմը պահել են) դժվար է կտրել եկամտի աղբյուրից, որը ոչ թե մեկ տարվա պատմություն ունի, այլ տասնամյակների: Սակայն, թե՛ փայտահատները, թե՛ ձկնորսրները պետք է ընդունեն, որ Հայաստանը պետություն է, իսկ իրենք այդ պետության քաղաքացիները: Քաղաքացիներ, ովքեր ունեն պարտավորություններ... Ասել եմ ու կասեմ, Խորհրդային Միությունը շատ վատ բան է սովորեցրել մեզ՝ գողություն, գողանալ, բայց նաև աշխատավարձ ստանալ, տուն ստանալ... Եթե մենք այսօր բողոքում ենք , որ պետությունը փորձում է պահպանել այն քիչը, մի քիչը, որը գոնե պահպանվել է, ապա իսկապես մենք խնդիր ունենք քաղաքացի-քոչվոր տերմինի հետ: Որպես կանոն քոչվորներն են իրենց ետևից ամեն ինչ ավերում, ամեն ինչ փչացնում, քանի որ, դժվար թե իրենք այդտեղ էլ վերադառնան... |