ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով դիմելը միգուցե ապագայում կայացվող դատական ակտն ավելի հեղինակավոր կդարձնի». Հայկ Ալումյան
13:50, 20.07.2019 | mamul.am
2957 | 0

«Ես կարծում եմ, որ ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողովին դիմելը միգուցե ապագայում կայացվող դատական ակտը ավելի հեղինակավոր կդարձնի մեր հանրության մոտ». հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահի անձեռնմխելիության գործով հայցի վարույթը կասեցնելուն և այն Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկելուն:

Փաստաբանի կարծիքով՝ Ռ.Քոչարյանի անձեռնմխելիության գործով հայցի վարույթը Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկելը ճիշտ լուծում էր:

«Նպատակաուղղված հեղինակազրկում են մեր դատական համակարգը և դրանց կողմից ներկայացված ակտերը: Եթե երկրի ղեկավարը դատական համակարգի մասին ուրիշ բան չասեր, քան 2 օր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցը, միայն այդքանը բավարար էր, որպեզի խիստ նեգատիվ տպավորություն ստեղծվի դատարանների նկատմամբ: Թիրախում հայտնվեց նաև ՍԴ-ն՝ բուդկա և այլն կիսաժարգոնային արտահայտություններով: Եթե հասարակության մոտ նեգատիվ վերաբերմունք է ձևավորվում դատական համակարգի նկատմամբ, ապա այդ դատական համակարգի կայացրած ակտերը հասարակության համար հեղինակավոր չեն կարող լինել»,- ընգծեց պաշտպան Հայկ Ալումյանը:

Նա նկատեց, որ ՄԻԵԴ դիմելը նոր ընթացակարգ է, ուժի մեջ է մտել անցյալ տարվա օգոստոսից:

«Երբ ներպետական դատարանը դիմում է Եվրոպական դատարանին խնդիրն այսպես չի դրվում, թե արդյոք մեկին պետք էր կալանավորել, թե ոչ, կամ՝ Սահմանադրության տեսանկյունից անձը անձեռմխելի է, թե ոչ: Խնդիրը դրվում է այնպես, որպեսզի Եվրոպական դատարանը մեկնաբանի եվրոպական կոնվենցիայի այն դրույթները, որոնք պետք է կիրառվեն տվյալ գործում»:

Եվրոպական կառույցների կայացրած որոշումները կրելու են ոչ թե պարտադիր, այլ խորհրդատվական բնույթ:

«Սակայն այն լինելու է շատ հեղինակավոր կարծիք, և ես չեմ պատկերացնում, որ այն չի բավարարի մեր ՍԴ-ին, կամ էլ՝ իշխանական մյուս ճյուղերին»,- ամփոփեց բանախոսը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր