Հնդկաստանի Ասամ և Բիհար նախահանգներում ավելի քան 166 մարդ է զոհվել ջրհեղեղի հետևանքով, որոնք առաջացել են հորդառատ անձրևների հետևանքով: Ինչպես հայտնում է NDTV հեռուստաընկերությունը՝ այս շրջանում տարերային աղետից տուժել է մոտ 10 միլիոն մարդ: Այսօրվա տվյալներով՝ 102 զոհ է արձանագրվել Բիհարում, իսկ 64-ը՝ Ասամում: Տասնյակ քաղաքացիներ համարվում են անհետ կորած: Ներկայիս դրությամբ ջրի մակարդակն սկսել է իջնել, սակայն դա կարող է տևել մի քանի շաբաթ: Այժմ դեռ վտանգավոր տարածքում են շարունակում մնալ 7,2 միլիոն մարդ Բիհարում, 3,8 միլիոն՝ Ասամում: Տեղատարափ անձրևներին զուգահեռ կայծակների հետևանքով Ութար-Պրադեշ նահանգում զոհվել է ավելի քան 32 մարդ, ևս 13-ը ստացել են տարբեր աստիճանի մարմական վնասվածքներ: |