ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ճապոնիայում հաղթանակ է տարել իշխող կոալիցիան
13:05, 22.07.2019 | mamul.am
3791 | 0

Հրապարակվել են Ճապոնիայի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներն։ Այս ընտրություններում վարչապետ Սինձո Աբեի գլխավորած իշխող կոալիցիան 77 տեղ է զբաղեցնում խորհրդարանի վերին պալատում: Այսպիսով, կոալիցիան չկարողացավ պահպանել սահմանադրական մեծամասնությունը, հաղորդում է «dpa» գործակալությունը:
Սակայն իշխող կոալիցիային չի հաջողվել ստանալ տեղերի 2/3-ն, որն անհրաժեշտ էր Սահմանադրության կետերի վերանայման համար:
Ճապոնիայում գործող վարչապետի կուսակցությունն արժանանում էր մեծ քննադատության, սակայն ընդդիմության մասնատվածության պատճառով հեշտությամբ կարողացավ հաղթել ընտրություններում:
Սինձո Աբեն զբաղեցնում է Ճապոնիայի վարչապետի պաշտոնը 2012 թվականից: Նա ցանկանում է վերանայել Սահմանադրության 9-րդ հոդվածը, որը թույլ կտա երկրին ունենալ սեփական բանակն ու մասնակցել պատերազմերին: Վարչապետի խոսքերով, Ճապոնիան պետք է բանակ ունենա` կապված տարածաշրջանի անկայուն իրավիճակի հետ: Միևնույն ժամանակ, Սինձո Աբեն հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ կնքել հաշտության պայմանագիր մինչև իր կառավարման ժամկետի ավարտը՝ 2021 թվականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր