ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ստեփանակերտում 26-ամյա աղջիկը ինքնասպանության նպատակով քացախաթթու է խմել
23:45, 22.07.2019 | mamul.am
4201 | 0

Հուլիսի 21-ին ժամը 14:05-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 11:30-ին իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1993թ.ծնված Ռ. Գ-ն քացախաթթվի էկզոգեն թունավորումով:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողը պարզել է, որ Ռ. Գ-ն թունավորումը ստացել է նույն օրը ժամը 10:40-ի սահմաններում, իրենց տան հյուրասենյակում գտնվելով խիստ հուզմունքի մեջ` ինքնասպանություն գործելու նպատակով խմել է քացախաթթու:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր