ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հարկավոր է Հայաստանի քաղաքացիներին հստակ բացատրել խաղաղ և ոչ խաղաղ ցույցերի տարբերությունը». Դանիել Իոաննիսյան
09:55, 23.07.2019 | mamul.am
2910 | 0

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամփոփելով Իջևանի դեպքերի մասին եկող տեղեկատվությունը (այդ թվում` Մարդու իրավունքների պաշտպանից), պետք է արձանագրել, որ.

1. Ոստիկանության ծառայողները պետք է հստակ հրահանգավորվեն, որ քաղաքացուն արգելանքի տակ վերցնելու պահին վերջինիս ամբողջությամբ ներկայացնեն իր կարգավիճակն ու դրանից բխող իրավունքները:

2. Հարկավոր է հստակեցնել, որ արգելանքի վերցնելու ժամը դա փաստացի անձին ազատությունից զրկելու պահն է և ոչ նրա` ոստիկանության շենք մտնելը (բերվելը):

3. Հարկավոր է Հայաստանի քաղաքացիներին հստակ բացատրել խաղաղ և ոչ խաղաղ ցույցերի տարբերությունները, ինչպես նաև հավաքի ժամանակ բռնություն գործադրելու իրավական հետևանքները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր