ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +17 °C Վաղը`+18 °C
Թրամփը «խայտառակություն» է անվանել Մյուլլերի հետաքննությունը
13:30, 27.07.2019 | mamul.am
6822 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է դեմոկրատներին Մյուլլերի հետաքննության համար և այն «խայտառակություն» անվանել։ 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի կողմից ենթադրյալ միջամտության հետաքննություն նախաձեռնելու հարցը Թրամփը ծաղրի է ենթարկել: Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը կարող են զարգացնել լիարժեք լավ հարաբերություններ:
«Մենք 2,5 տարի ականատեսն ենք այս ամենի: Եվ սա լավագույնն է, որ ունենք դեմոկրատներից: Սա խայտառակություն է: Եվ ամբողջ աշխարհը ծիծաղում է մեր վրա: Ցավոք, սա շատ վատ է մեր երկրի համար: Սա վատ է նաև այլ երկրների, այդ թվում` Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորման համար: Չկա ոչ մի պատճառ, որը թույլ չտա լավ հարաբերություններ ունենալ այլ երկրներ հետ»,- մեջբերում է РИА «Новости» գործակալությունը ամերիկացի առաջնորդի խոսքերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր