ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Microsoft-ը խոստովանել է, որ գաղտնագրել է օգտատերերին
20:05, 15.08.2019 | mamul.am
3648 | 0

Ընկերության կողմից վարձված երրորդ կողմի կապալառուները դա իրականացրել են Cortana ձայնային օգնականի և Skype Translator-ի միջոցով: Ավելի վաղ, գաղտնալսման փաստը ճանաչվել էին Facebook-ը, Apple-ը, Amazon-ը և Google-ը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Microsoft-ի իր ներկայացուցչին:
Ընկերությունն արդեն թարմացրել է գաղտնիության պահպանման մասին տեղեկատվությունը և FAQ բաժինները՝ «ավելի մեծ հստակություն ձեռք բերելու համար»,- հավելում է Microsoft-ի ներկայացուցիչը:

Motherboard պարբերականը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ գաղտնիության վերաբերյալ տեղեկատվության տողում ավելացվել է հետևյալ արտահայտությունը. «Երբ դուք օգտվում եք Cortana-ի կամ Microsoft-ի ձայնային ծառայություններից, ապա ընկերությունը պահպանում է ձեր աուդիո ձայնագրության պատճենը»:
Վերջին ամիսների ընթացքում մի շարք խոշոր ՏՏ ընկերություններ խոստովանել են, որ գաղտանգրում են իրենց օգտատերերի հաղորդագրությունները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր