ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+22 °C
Աթամբաևի խափանման միջոցը ընտրելու մասին դատական նիստը կկայանա հատուկ ծառայությունների շենքում
11:40, 16.08.2019 | mamul.am
3318 | 0

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի խափանման միջոցն ընտրելու վերաբերյալ դատական նիստը կանցկացվի Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի շենքում. հաղորդում է РИА «Новости»-ին՝ հղում անելով նախկին նախագահի խորհրդական Կունդուզ Զելդուբաևին:

Հիշեցնենք՝ Աթամբաևը ձերբակալվել էր օգոստոսի 8-ին Կոյ-Տաշ գյուղում գտնվող իր առանձնատանը: Հաջուկջոկատայինների գրոհին հակահարված էին տվել նրա կողմնակիցները: Հատուկ գործողութունների ընթացքում զոհվել էր մեկ հատուկջոկատային, բուժօգնության էր դիմել 100 մարդ, այդ թվում ոստիկանության աշխատակիցները:
Միևնույն ժամանակ, նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարևը բողոք է ներկայացրել Բիշքեկի քաղաքային դատարան՝ խնդրելով վերանայել Աթամբաևի նկատմամբ խափանման միջոցը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր