Google-ը անտեսել է «Ռոսկոմնադզորից» ստացված երեք նամակները, որոնք վերաբերվում էին ՌԴ պետական խորհրդանիշերը` դրոշը և զինանշանը պղծող տեսահոլովակի կայքից հեռացման պահանջին: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը: «YouTube վիդեո հոսթինգը միշտ չէ, որ պատշաճ կերպով պատասխանում է «Ռոսկոմնադզոր»-ի ապօրինի բովանդակություն պարունակող նյութերը ջնջելու պահանջին: Հայտնի է, որ գերատեսչությունը երեք անգամ նույն նամակով դիմել է Google-ին։ |