Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․ «ԱՄՈՒԼՍԱՐԻ հարցով քննարկում է լինելու կառավարությունում։ Նշանակվել է հանդիպում Ջերմուկ համայնքի համայնքապետի, ավագանու, անդամների ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև հինգ հոգի հանքի դեմ պայքարող բնակիչների հետ։ Ուստի մենք բնակիչներով նպատակահարմար գտանք ՀԻՆԳ ՀՈԳՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԳՆԱԼ ՀԻՍՈՒՆԻՑ ԱՎԵԼ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԱՎՏՈԵՐԹՈՎ։ Հարգելի հայրենակիցներ ԱՄՈՒԼՍԱՐԸ դա հայրենիք է և համահայության խնդիրն է։ Ավտոերթը կմեկնարկի Ջերմուկի Տաքսիների Կանգառ հրապարակից՝ առավոտյան ժամը 07։00-ին։ |