«Ձեր գործառույթները քաղաքացու վրա բղավելը չի»,- դիմելով ոստիկանին՝ ասաց Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին: «Ցածր, ավելի ցածր... Եթե գոռալով լինի, ընենց կգոռամ, որ չես պատկերացնի: Մի գոռա ու մի սադրի»,- արձագանքեց ոստիկանը: «ՀՀ նախկին ու ներկա իշխանությունները, խախտելով Սահմանադրության 7-րդ կետը, տապալում են սահմանադրական կարգը»,- նշեց «Ամուլսարը հանք չի դառնա» ակցիայի մասնակից Հրայր Կոստանյանը: «Ի՞նչ ներդրման մասին ա խոսքը, երբ 4.5-5 մլրդ դոլարի ոսկի պետք ա տանեն, դրա դիմաց 420-450 մլն դոլար պետք ա բյուջե գա»,- հավելեց նա: |