Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.10, EUR 524.47, RUB 7.42, GBP 590.36
+24 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Սա կդառնա Հայաստանի վերջը». Հմայակ Հովհաննիսյան
08:45, 22.08.2019

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա լինելու կամ չլինելու հարց է: Սա ավելի կարևոր հարց է, քան նույնիսկ Արցախի ապագայի հարցը։ Եթե ապականվի Ջերմուկի ու Սևանի ջուրը, Հայաստանում ապրելը կդառնա անտանելի: Էլ ինչպե՞ս ենք ավելացնելու ազգաբնակչության թվաքանակը, ո՞վ կհամաձայնվի ապրել Հայաստանում, ո՞վ կհամարձակվի հանգստանալ Ջերմուկում ու օգտվել մեր ջրից: Մի՞թե կենարար ջուրը կարելի է զոհաբերել մամոնաին՝ մահաբեր ոսկուն: Մի՞թե այս արդյունքին հասնելու համար էինք պայքարում: Սա կդառնա Հայաստանի վերջը... Անկախության տարիներին կյանքից հեռացավ մեր բարձր մտավորականությունը՝ Վիկտոր Համբարձումյանը, Գրիգոր Խանջյանը, Համո Սահյանը, Գևորգ Էմինը, Սերո Խանզադյանը, Հրանտ Մաթևոսյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Սոս Սարգսյանը, Գոհար Գասպարյանը, Տիգրան Լևոնյանը, Օհան Դուրյանը, Սիլվա Կապուտիկյանը, Անահիտ Սահինյանը... Նրանք անողոք քննադատության կենթարկեին Հայաստանում ապրելու հեռանկարը վտանգող անառակ զավակներին: Այսօր մեր ժողովուրդը հայտնվել է լիակատար անտերության մեջ՝ ՍերԺ Սարգսյանի վիժած դեղնակտուցների հույսին: Ցեղասպանության ուրվականն է շրջում Հայոց աշխարհում...»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր