ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Սպիտակ տունը չեղարկել է Թրամփի այցը Դանիա
14:05, 21.08.2019 | mamul.am
6476 | 0

Սպիտակ տունը չեղյալ է հայտարարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերի 2-3-ը նախատեսված այցը Դանիա: Այդ մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել է այս տեղեկությունը։ Թրամփին պաշտոնական այցով հրավիրել էր Դանիայի թագուհին:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ երկու շաբաթով հետաձգում է իր այցը, քանի որ Գրենլանդիան Միացյալ Նահանգներին վաճառելու հարցում դանիական կողմը շահագրգռված չէ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր