Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.10, EUR 524.47, RUB 7.42, GBP 590.36
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Սրա նման «ողորմելիներն» են խայտառակում գործող քաղաքապետին». Արմեն Դանիելյան
10:30, 22.08.2019

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր վերջնականապես համոզվեցի, որ Երևանի քաղաքապետարանում աշխատում են այնպիսի պաշտոնյաներ, ովքեր անմեղսունակ որոշումներ ընդունելու և, ըստ այդմ, գործող քաղաքապետին խայտառակ անելու անմրցակից անգրագետներ են։ Զուտ պատահականորեն վարչության պետի պաշտոն զբաղեցնող ոմն մեկը, ով, բառիս բուն իմաստով, գործող օրենսդրությանը և գործող քաղաքապետի ընդունած որոշումներին ուղղակիորեն հակասող որոշումներ է ընդունում, չի ընկալում, որ չարաշահում է պաշտոնական լիազորությունները... Իսկ դա ոչ ավել, ոչ պակաս կոռուպցիոն հանցագործություն է... Ոչ կոմպետենտ և մեծամիտ «վարչության պետը» վստահ է, որ ինքն անձեռնմխելի է...
Հ.Գ. Այս գրառումն ունի կոնկրետ հասցեատեր. սրա նման «ողորմելիներն» են խայտառակում գործող քաղաքապետին, անվանարկում նրա բարի համբավը և ստվերում նրա գործունեությունը...
Հ.Գ. Մի՞թե դժվար է Վիկտոր Մնացականյանի նման բարեկիրթ և գիտակ պաշտոնյաների ներգրավվումը քաղաքային տնտեսության աշխատանքներում... Միʹ ուշացրեք, հարգելի քաղաքապետ, ձեր հեղինակությունը ձեր իսկ ենթակաները, իրենց բացառիկ կամակորությամբ, ցինիկաբար մսխում են՝ ձախողելով ձեր գործունեությունը...»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր