ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Ներքին թշնամին օտարներին մատնացույց է արել նրա տեղը». Արևշատ Ավագյան
12:15, 23.08.2019 | mamul.am
8505 | 0

Բանաստեղծ, գեղանկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աստված հային դրախտային երկիր է տվել՝ երկնամերձ լեռնաշխարհով, երկնասույզ լեռնագագաթներով, հորդառատ գետերով, սառնորակ աղբյուրներով։ Տվել է Արարատ լեռը, Արագածը, արարչական ԱՐ արմատով սկսվող դաշտեր, գետահովիտներ, կիրճեր, ոսկու, պղնձի, մոլիբդենի և այլ հանքերով հարուստ սարեր, աստվածաշնչյան գետեր և խելք ու իմաստություն, որ տնօրինի իր բախտն ու ճակատագիրը։ Բայց որտեղից որտեղ հայտնվել է թշնամին, սատանան, Բելը, մոնղոլը, թուրքը, տգիտությունը, ներքին թշնամին։ Աստված խելամիտ հային միտք է տվել, որ ոսկեհանքով հարուստ սարին Ամուլսար անվանի՝ թշնամական ոտնձգություններից պահպանելու համար։ Ներքին թշնամին օտարներին մատնացույց է արել նրա տեղը։ Եթե ամուլ բառը վերջից կարդանք, կհայտնվի լումա բառը։ Լուման հայոց արժեզրկված մանրադրամն է։ Մենք Ամուլ սարի անունը պետք է փոխենք և արժանապատվորեն կոչենք ՈՍԿԵՍԱՐ։ Այն ազգային հարստություն է և չի կարելի վաճառել ոչ մի գնով, երբեք...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր