Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.18, EUR 528.61, RUB 7.41, GBP 592.94
+23 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ղազախներն ու ռուսները բացատրում են Հայաստանից մեքենա գնելու դրական ու բացասական կողմերը
00:00, 26.08.2019

Համացանցի յութուբյան տիրույթում օրեցօր ավելանում են տեսանյութերը, որոնցում ռուսներն ու ղազախները բացատրում են Հայաստանից մեքենա ձեռք բերելու դրական ու բացասական կողմերը: Նրանք խոստովանում են, որ կարելի է «Հայաստանից արտասահմանյան մեքենա գնել՝ Ժիգուլու գին վճարելով», նաև գնահատում են մեքենայի փաստաթղթերի ձևակերպման հեշտությունը, թեև բողոքում են երկարատև հերթերից: Նրանք նաև հիացած են հայաստանյան ավտոշուկայի տեսականու բազմազանությամբ, կնքվող գործարքների անվտանգությամբ: Որպես բացասական կողմ նշվում է մեքենաների՝ նախկինում վթարված լինելու հավանականությունը, որը «վարպետորեն կոծկում են հայ վարպետները»: Բացասական կողմերից շեշտում են նաև ձախ կողմ տեղափոխված ղեկերը, որոնց որակի հարցը կասկածելի է, և գնված մեքենաների վերավաճառքի դժվարությունները Ղազախստանում:

Նրանք նաև մտավախություն ունեն, որ հոկտեմբեր ամսից Ղազախստանում օրենք կհնարեն, որով արհեստականորեն կդժվարացնեն Հայաստանից մեքենաների ներմուծումը:

Հայաստանից մեքենա գնելու դրական ու բացասական կողմերը
Հայաստանից մեքենա գնելու դրական ու բացասական կողմերը
Հայաստանից մեքենա գնելու դրական ու բացասական կողմերը
Հայաստանից մեքենա գնելու դրական ու բացասական կողմերը
Հայաստանից մեքենա գնելու դրական ու բացասական կողմերը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր