ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+16 °C
Կանցկացվի «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019» ցուցահանդեսը
20:25, 27.08.2019 | mamul.am
5821 | 0

«Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա սեպտեմբերի 7-ին, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում:

Սեպտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածը նվիրված է այս եզակի մրցույթի կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներից Երևանում հավաքված և գեղարվեստական տպագրության որոլտում ստեղծագործող արվեստագետների ցուցահանդեսին: «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե Երևան 2019»-ի մրցույթային ցուցահանդեսում ներկայացված են 50 երկրից 216 արվեստագետի 325 աշխատանք:

Ցուցահանդեսի ծրագիրը բաղկացած է երկու բաժնից. մրցութային ցուցադրություն՝ 07.09. – 07.11.2019 և հավելյալ ցուցահանդեսները՝ 14.09. – 15.12.2019:

Միջազգային ժյուրին բաղկացած է 5 մասնագետից, որոնք բացման հանդիսավոր արարողությանը հաջորդող երկու օրվա ընթացքում կընտրեն հաղթող աշխատանքները և արվեստագետներին։

Ժյուրիի նախագահն է դոկտոր պրոֆ. Մատեուշ Օտրեբան (Լեհաստան), ժյուրիի փոխնախագահ՝ Մարգարիտ Լեհմանը (Շվեյցարիա), ինչպես նաև միջազգային ժյուրիի անդամներն են՝ Հերբերթ Մայերը (Գերմանիա), Լիան Նգն (ԱՄՆ) և Սոնա Հարությունյանը (Հայաստան):

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության կապակցությամբ ժյուրին կշնորհի «Գլխավոր մրցանակ» (մեդալ), Առաջին մրցանակ (մեդալ), Երկրորդ մրցանակ (մեդալ) և Երրորդ մրցանակ (մեդալ), Հատուկ մրցանակներ՝ «Համահայկական հիմնադրամ»-ի, «Ռուսական գիտամշակութային կենտրոն»-ի կողմից, ինչպես նաև Պատվոգրեր՝ առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող ուշագրավ գործերի համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր