ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
Երևանի «Ռոսիա» կինոթատրոնի շենքը սովետական մոդեռնիզմի 10 տպավորիչ շենքերի ցանկում է. РБК
14:00, 28.08.2019 | mamul.am
7267 | 1

Ռուսական РБК կայքը հրապարակել է սովետական մոդեռնիզմի 10 առավելագույն տպավորիչ շենքերի ցանկը, որտեղ ներառվել է նաև Երևանի «Ռոսիա» կինոթատրոնի շենքը:

«1980-ականներին կինոթատրոնն ամենաընդարձակն էր Հայաստանում: Բացի այդ, այստեղ աշխատել են ցուցասրահներ, պարային սրահներ և սրճարաններ: Շենքի երկու մասի կորաձև հատվածը ծառայում էր որպես ձայնային բնական ուժեղացուցիչ: Կինոթատրոնի շենքն իրար միացնող հատվածում ճարտարապետները նախագծել էին թափանցիկ հատված, որի միջոցով մարդիկ երեկոյան կինոդիտումից հետո կարող էին տեսնել աստղային երկինքը»,- ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո «Ռոսիա» կինոթատրոնը անուշադրության մատնվեց։ 90-ականներին հայտնվեցին առևտրային տաղավարները, ցանկություն կար նաև քանդել շենքը: 2010 թվականին շենքի մի մասը վերակառուցվեց և վերածվեց առևտրի կենտրոնի:
Ցանկում ներառված են նաև շինություններ, որոնք տեղակայված են Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Ղրղզստանում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր