ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Այցելուներ չունենալու պատճառը մի փնտրեք Ծաղկաձորի համայնքապետարանի գործունեության մեջ»․ համայնքապետարանի պատասխանը՝ Գարիկ Պապոյանին
11:48, 23.05.2024 | mamul.am
11823 | 0

Երեկ հայտնել էինք, որ երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ նշում էր, որ «Coma club»-ը չի բացվի, որովհետև Ծաղկաձորի տեղական ինքնակառավարման մարմինները որոշել են, որ ճանապարհները քանդելու ճիշտ ժամանակը տուրիստական սեզոնն է»։
Ծաղկաձորի համայնքապետարանն արձագանքել է Գարիկ Պապոյանի տեսանյութին և մեկնաբանություն է գրել․ «Հարգելի՛ Գարիկ Պապոյան, Ծաղկաձոր համայնքում իրականացվում են սուբվենցիոն և համայնքային ներդրումային ծրագրերի շրջանակներում լայնածավալ աշխատանքներ:
Աշխատանքները իրականացվում են ըստ նախագծերի և ըստ եղանակային պայմանների:
Համայնքում կատարվող բոլոր աշխատանքները միտված են համայնքի բնակիչների և հյուրերի բարեկեցիկ կյանքի և հարմարավետ տեղաշարժման կազմակերպմանը, այլ ոչ թէ խոչընդոտ հանդիսանալու որևէ տնտեսվարողի համար:
Այցելուներ չունենալու պատճառը մի փնտրեք Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատանքային գործընթացների մեջ, այլ վերանայեք Ձեր գնային քաղաքականությունը:
Տվյալ թաղամասը երբևէ կոյուղագիծ չի ունեցել և ամբողջ կոյուղին լցվում էր հարակից գետը և վնասակար ազդեցություն թողնում շրջակա միջավայրի վրա:
Հիշեցնենք, որ Ձեր շինության կոմունիկացիաները անցկացնելու ընթացքում դուք ևս վնաս եք հասցրել և անանցանելի դարձրել տվյալ ճանապարհը: Կոյուղագծերի աշխատանքների ավարտվից հետո անմիջապես կսկսվեն ճանապահի հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքները:
Հավելենք, որ տվյալ աշխատանքները կատարվում են ոչ թէ ընտրյալ 30-40 հոգու համար այլ մոտ 2 000 տեղաբնակների և տարեկան 100 000-ավոր այցելուների հետագա բարեկեցության և հարմարավետության համար»:

Աղբյուրը` Գարիկ Պապոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր