ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Զբոսաշրջիկների առջև իր դռներն է բացել Պարույր Սևակի մանկության հին տունը
00:35, 03.09.2019 | mamul.am
6400 | 0

Պ. Սևակի տուն-թանգարանը հիմնադրումից (1981 թ.) հետո այս տարի առաջին անգամ այցելուների առջև բացել է գրողի հին տան դռները: Այցելուները հնարավորություն ունեն տեսնել այն տունը, որտեղ բանաստեղծն անցկացրել է իր մանկությունն ու պատանեկությունը երկու տարեկան հասակից (1926-1940 թթ):
Տունը գտնվում է Զանգակատան գյուղամիջում՝ թանգարանից 3 կմ հեռավորությամբ (մեքենայով` 4-5 րոպե):
Այստեղ ամեն ինչ պահպանված է այնպես, ինչպես եղել է գրողի ապրած տարիներին:
Տան համալիր շինության մաս է կազմում էյվանը, որտեղ գտնվում են թոնիրները, իսկ դրանց հարևանությամբ՝ սանդը:
Այս ամենը, ինչպես նաև գյուղատնտեսական և կենցաղային տարբեր ուշագրավ առարկաներ կարող եք տեսնել՝ մասնակցելով թանգարանի կողմից կազմակերպված «ԴԵՊԻ ՀԻՆ ՏՈՒՆ» զբոսաշրջային էքսկուրսիային:

Զբոսաշրջիկների առջև իր դռներն է բացել Պարույր Սևակի մանկության հին տունը
Զբոսաշրջիկների առջև իր դռներն է բացել Պարույր Սևակի մանկության հին տունը
Զբոսաշրջիկների առջև իր դռներն է բացել Պարույր Սևակի մանկության հին տունը
Զբոսաշրջիկների առջև իր դռներն է բացել Պարույր Սևակի մանկության հին տունը
Զբոսաշրջիկների առջև իր դռներն է բացել Պարույր Սևակի մանկության հին տունը
Զբոսաշրջիկների առջև իր դռներն է բացել Պարույր Սևակի մանկության հին տունը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր