ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+15 °C
Միջադեպ Արսեն Թորոսյանի ասուլիսի ժամանակ. նախարարը լքեց դահլիճը
12:15, 03.09.2019 | mamul.am
17911 | 1

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիս էր հրավիրել:

Ասուլիսի ժամանակ Արսեն Թորոսյանը ներկայացնում էր ՀՀ-ում գործող առողջապահական կենտրոններում տիրող իրավիճակը: Նախարարը խոսեց նաև Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում իրականացվելիք նոր ծրագրերի մասին, որոնցից մեկն էլ արյան խմբի վերաբերյալ նոր համակարգի ներդնումն է: Սակայն ասուլիսն ընդհատվեց, երբ սրահ մտավ Ռ. Հ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը, ով վերջերս հրաժարվել էր նախարարի խորհրդականի պաշտոնից՝ Թորոսյանին մեղադրելով պոպուլիզմի ու առողջապահության ոլորտը ձախողելու համար: Նա խնդրեց, որ նախարարը պատասխանի նաև իր հարցերին, սակայն Արսեն Թորոսյանը լքեց դահլիճը:

Տեսանյութը` «Factor.am»-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր