ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Վրաստանի բոլոր հիվանդանոցներում կգործեն նույն սակագները
09:15, 06.09.2019 | mamul.am
3293 | 0

Բուժական ծառայությունների համար նախատեսված սակագները, որոնք պետական ֆինանսավորում ունեն՝ երկրի համընդհանուր առողջապահական ծրագրի շրջանակներում, այսուհետ Վրաստանի բոլոր կլինիկաներում նույնն են լինելու:

Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Տիկարաձեն: Ըստ նրա՝ չնայած երկրում գործում է համընդհանուր առողջապահության ծրագիր, պացիենտների անձնական ծախսերը 20-22 տոկոսով գերազանցում են նրանց եկամուտը:

Նախարարությունը որոշում է կայացրել փոխել մեխանիզմը: Նախատեսվում է բոլոր բուժհիմնարկներում հավասարեցնել այս ծրագրի շրջանակներում սակագները: Դեռևս պարզ չէ՝ երբ են կլինիկաներն անցնելու նոր մեխանիզմով ֆինանսավորման, փոխանցում է aliq.ge-ն:

Վրաստանի բնակչության մի մասն օգտվում է մասնավոր ապահովագրությունից, իսկ մեծամասնությունը՝ համընդհանուր առողջապահության պետական ծրագրից: Ծրագիրը ներառում է վեց խումբ. (մինչև 5 տարեկան երեխաներ, ուսանողներ, թոշակառուներ, հատուկ կարողություններով անձինք, սոցիալապես անապահով անձինք), բարձր եկամուտ ունեցող անձինք, միջին եկամուտ ունեցող անձինք, դեռահասներ (6-18 տարեկան), ցածր եկամուտ ունեցող անձինք, ոչ կանոնավոր եկամուտ ունեցող անձինք:

Ելնելով նշված խմբերից՝ պետությունը մասնակի կամ ամբողջությամբ իր վրա է վերցնում բուժման ծախսերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր