ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Համաշխարհային տնտեսությունն առևտրային պատերազմի պատճառով կկորցնի 850 միլիարդ դոլար. Reuters
17:25, 07.09.2019 | mamul.am
7914 | 0

ԱՄՆ առևտրային քաղաքականության անորոշությունը Չինաստանի հետ առևտրային պատերազմի պատճառով գրանցել է «1970-ականներից ի վեր աննախադեպ ցածր մակարդակ»: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հիմնվելով ԱՄՆ դաշնային պահուստային համակարգին (Fed)։ Միևնույն ժամանակ, վերլուծաբանները գնահատել են, թե ինչ ազդեցություն կունենա տնտեսական ակտիվությունն արտադրության դանդաղեցման և ներդրումների կրճատման պայմաններում:
Անորոշության ազդեցությունը համաշխարհային մասշտաբով կկազմի ՀՆԱ-ի 1%-ը: Ըստ Reuters-ի գնահատականների, այժմ ԱՄՆ ՀՆԱ-ն գնահատվում է մոտ 20 տրիլիոն դոլար, իսկ համաշխարհային ՀՆԱ-ն՝ մոտ 85 տրիլիոն դոլար:
Այսպիսով, Չինաստանի հետ առևտրային պատերազմը կարող է հանգեցնել նրան, որ Միացյալ Նահանգները կորցնեն մինչև 200 միլիարդ դոլար, իսկ համաշխարհային տնտեսությունը՝ մինչև 850 միլիարդ դոլար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր