Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Սեպտեմբերի 13-ին` ժամը 13:00-ից, մուտքը Գեղարդ վանական համալիր փակ կլինի այցելուների համար` պայմանավորված Արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող կառավարական միջոցառման անցկացմամբ: Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»։ |