ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Տեսնես՝ ինչ-որ մարդի՞կ են այսպիսի տեղեկությունները հրամցնում վարչապետին, թե՞ նա ինքնուրույն է գալիս այսպիսի եզրահանգումների». Լևոն Գալստյան
14:40, 12.09.2019 | mamul.am
3775 | 0

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ գրառում է կատարել Թեղուտի հանքի պոչամբարի խնդրահարույց պատվարի մասին, թե բա տեսաք, երկրաշարժ եղավ, բայց պատվարը չփլվեց, չնայած՝ որոշ մարդիկ ասում էին, թե փլվելու վտանգ կա։
Տեսնես՝ ինչ-որ մարդի՞կ են այսպիսի տեղեկություններն ու մտքերը հրամցնում վարչապետին, թե՞ նա ինքնուրույն է գալիս այսպիսի եզրահանգումների։
Շատ հակիրճ ասեմ, որ Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը միայն երկրաշարժից չէ որ կարող է փլվել։ Կան ավելի լուրջ վտանգներ։ Թող դիմի անաչառ մասնագետներին, և նրանք բացատրեն դա։ Կամ կարող է կարդալ արդեն իսկ եղած ուսումնասիրությունները Հայաստանի բոլոր պոչամբարների պատվարների անվտանգության և սխալ կառուցված լինելու մասին՝ այդ թվում նաև հենց Թեղուտի։ Նաև կարող է ուսումնասիրել, թե ինչո՞ւ են փլվել մի քանի պոչամբարներ վերջին մի քանի տարում Կանադայում և Բրազիլիայում՝ առանց որևէ երկրաշարժի։
Մեկնաբանության մեջ շատ հակիրճ վերլուծությունն այդ մասին, իսկ մնացածի մասին հետագայում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր