Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.13, EUR 525.98, RUB 7.47, GBP 596.40
+19 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ինեկոբանկը «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի ինովացիոն հովանավոր
13:25, 12.09.2019

[Երեվան, ՀՀ] - Ինեկոբանկը և «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի գրասենյակը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ Ինեկոբանկը հանդիսանում է «WCIT 2019» համաժողովի ինովացիոն հովանավորը։

«Ինեկոբանկը կհովանավորի ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը՝«WCIT 2019» համաժողովը։Որպես «WCIT 2019»-ի ինովացիոն հովանավոր, բանկը նպատակ ունի խթանել Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացումըևաջակցել միջազգային տեխնոլոգիական հարթակներում Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճին։ Համոզված եմ, որ համաժողովը կստեղծի բարենպաստ նախադրյալներ նոր ներդրումների ներգրավման համար, կապահովի գործընկերության ընդլայնում և կնպաստի մեր պետության նկատմամաբ հետաքրքրության աճին միջազգային ընկերոթյունների կողմից» - նշեց Ինեկոբանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արեն Նալթակյանը։

«ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու Հայաստանում՝ Երևանում։ Մեր երկիրը հոկտեմբերին կհյուրընկալի ՏՀՏ հսկաներին ու եղանակ թելադրողներին, ինչը տեղական ընկերությունների համար հրաշալի առիթ է ՏՏ ոլորտի ամենաարդիական թեմաները քննարկելու, նոր կապեր ձեռք բերելու և համաժողովի գործընկերների հետ համագործակցությամբ իրենց ամենահամարձակ նորարարական լուծումներն իրագործելու համար»,- նշել է «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին և կհյուրընկալի ավելի քան 2500 մասնակցի՝ շուրջ 70 երկրներից։ «Ապակենտրոնացման ուժը․ ակնկալիք և վտանգ» խորագրով համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ Միջոցառման կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր