ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Բարսելոնայում ցույցի ժամանակ այրել են Իսպանիայի դրոշը
15:55, 12.09.2019 | mamul.am
4692 | 0

Բարսելոնայում մոտ 600 հազար մարդ ցույցի է դուրս եկել Իսպանիայից անկախություն պահանջելով և այս կերպ նշելով Կատալոնիայի ազգային օրը, գրում է El Periódico պարբերականը:

Նշվում է, որ Կատալոնիայի պառլամենտի մոտ ցուցարարները վանկարկել են «Նպատակը` անկախություն է» և այրել են Իսպանիայի դրոշը:
Ցուցարարները փորձել են ցած գցել ոստիկանական պատնեշները, նրանցից ոմանք ծխի ռումբեր են նետել իրավապահների ուղղությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր