Սեպտեմբերի 14-ին, կեսգիշերն անց օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի, Սայաթ-Նովա թաղամասի բնակարաններից մեկում ամուսինը դանակահարել է կնոջը: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները, ՊՊԾ գնդի ծառայողների հետ համատեղ պարզել են, որ րոպեներ առաջ վիճաբանության ժամանակ, նշված բնակարանի 31-ամյա բնակիչը դանակահարել է նույն հասցեում ապրող իր կնոջը և 44-ամյա հարևանին: |