Մայրաքաղաքում ի պաշտպանություն Ամուլսարի 3 ուղղություններով իրականացվող ակցիայի մասնակիցները հասան Ազատության հրապարակ: «Հայտարարում ենք, որ պահանջների իրականացման համար մենք ակնկալում ենք կառավարության արձագանքը խելամիտ ժամկետում: Ջերմուկի մեր հայրենակիցները հայտարարել են, որ սեպտեմբերի 20-ից հետո գործադուլներ, դասադուլներ և բողոքի խաղաղ այլ ակցիաներ են իրականացնելու: Հորդորում ենք ձեզ օր առաջ լուծել այս խնդիրը և դրանով իսկ կանխել թե՛ Ջերմուկում, թե՛ Երևանում և թե՛ Հայաստանի այլ հատվածներում սպասվելիք զանգվածային բողոքի դրսևորումները»,- Ազատության հրապարակից հայտարարեցին ակցիայի մասնակիցները: Մանրամասները՝ տեսանյութում: |