ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Քաղաքացի ջան, ի՞նչ իմանայիր, թե ինչ բոյի դավադրություն է կազմակերպվելու Ծռերի դեմ». Սյուզաննա Սիմոնյան
02:10, 16.09.2019 | mamul.am
5734 | 0

«Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բայց Արարատ Միրզոյանը ճիշտ է ասում, որ հեղափոխության ժամանակ չեն խոստացել հանցագործներին պատժել: Նրանք անընդհատ կրկնում էին, որ վենդետա չի լինելու: Մեղավո՞ր են, որ դուք չեք ըմբռնել այդ բառային մանիպուլյացիան: Քաղաքացի ջան, մի բորբոքվիր, աշխատիր այսուհետ ժամանակին ըմբռնել բառի իմաստը: Ապրիլի 25-ին, երբ դու հրապարակում վանկարկում էիր «Սասնա Ծռեր», Սասունը մոտեցավ բարձրախոսին, և ասաց՝ ժողովուրդն իմ անունն է վանկարկում: Դու կրկին չհասկացար, միամիտ քաղաքացի ջան: Ի՞նչ իմանայիր, թե ինչ բոյի դավադրություն է կազմակերպվելու Ծռերի դեմ, հանգստացնում էիր ինձ, ասելով, թե շտապում եմ, և քո սրտի առաջնորդն անպայման ազատելու է Ծռերին: Ծռերն այսօր էլ ազատված չեն, քաղաքացի ջան, նրանք դեռ դատվում են այսօր: Ծռերն ընդամենը տնից են դեռ գնում դատարան: Իսկ Սմբատն ու Արմենը նույնիսկ տանից գնալու հնարավորությանը չեն արժանանում: Այնպես որ, ամեն ինչ գնում է այնպես, ինչպես ասել են քո սրտի տերեր թավիշները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր