ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
17:55, 16.09.2019 | mamul.am
30513 | 1

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի «Բարիս արենա» մարզադահլիճում ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

97 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանն այսօր պետք է գոտեմարտեր Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ: Նա, սակայն, չի անցկացրել գոտեմարտը՝ վնասվածքի պատճառով։ Արթուրը գորգ է դուրս եկել, ինչից հետո հրաժարվել է պայքարից։

Հիշեցնենք՝ Արթուրը պայքարն սկսեց 1/32 եզրափակչից՝ 5։0 հաշվով հաղթելով Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկին։ 1/16 եզրափակչում նա 10։0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցչին։ 1/8 եզրափակչում 4:2 հաշվով հաղթեց թուրք Իլդեմին։1/4 եզրափակչում նա 4։3 հաշվով հաղթեց իրանցի մրցակցին։ Կիսաեզրափակչում Արթուրը 3։1 հաշվով հաղթեց վրացի մրցակից Գիորգի Մելիային։

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր