ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
10:25, 19.09.2019 | mamul.am
3603 | 0

Սեպտեմբերի 18-ին, ժամը 22:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում
տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 29/1 հասցեի մոտակայքում «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Ղ., ծնված 1977 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բաժնարար հատվածում գտնվող գովազդային վահանակի սյանը:
Վարորդը և ուղևորը՝ Վահագն Գ.-ն (ծնված 1984 թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր