ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +19 °C Վաղը`+22 °C
Թուրքիայում 74 զինվորականի են ձերբակալել որպես ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մասնակիցներ
14:30, 20.09.2019 | mamul.am
3449 | 0

Ստամբուլի դատախազության որոշմամաբ FETO կազմակերպությանը հարելու կասկածանքով կալանավորման որոշում է կայացվել 74 զինվորականի նկատմամբ, հաղորդում է Haber Turk-ը: FETO-ն Թուրքիայում արդի իսլամի գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենի առաջնորդած և բոլոր պետական մարմիններում իրենց ներակայացուցիչներով ապահովված կազմակերպություն է։ Նրանք մեղադրվում են 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ անվտանգության ուժերն արդեն սկսել են ձերբակալման գործողությունը:

2016 թվականի հուլիսի 15-ին, Թուրքիայի ԶՈւ մի խումբ զինվորականներ և սպաներ փորձեցին հեղաշրջում իրականացնել: Հիմնական դիմակայությունը տեղի ունեցավ Ստամբուլում և Անկարայում, զոհվեց 250 մարդ, ավելի քան 2 հազար մարդ ստացավ տարբեր մարմնական վնասվածքներ: Անկարան մեղադրում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և հարակից FETO-ին հեղաշրջումը նախապատրաստելու մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր