ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Նման փորձերի սիրահար գործիչներին հասարակությունը պետք է ամեն օր մերժի». Գևորգ Գալստյան
18:30, 23.09.2019 | mamul.am
6242 | 0

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Ուսանողական գիտական ընկերության նախագահ, քաղաքագետ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը առիթը բաց չի թողնում խոսել, այսպես ասած, հրեշավոր գաղտնիքի տիրապետելու մասին, որի հանրայնացումը, Վանեցյանի խոսքերով՝ «Նիկոլ Փաշինյանի ուղարկած մարդիկ խնդրանքներով փորձում են կասեցնել...»: Վանեցյանն այդ իրադարձությունների մասին, ինչպես հասկացվում է շարադրանքից, խոսում է տհաճությամբ, սակայն հաջորդ խոսքից պարզ է դառնում, որ այդ խնդրանքները բավարարվել են և նա շարունակել է լռել: Ի վերջո, եթե փորձ է արվում հայ հասարակությանը պահել կեղծիքի մթնոլորտում, ապա ի՞նչն է խանգարում հանդես գալ վերջինիս անվտանգության դիրքերից` խափանելով հանրությանը մոլորեցնելու դավադիր փորձերը, թե՞ դրանց բացահայտումը զգուշորեն պահվում է՝ քաղաքական դաշտ ազդեցիկ մուտք ապահովելու հույսով: Զազրելի է, երբ փորձ է արվում հասարակության տրամադրությունը ծառայեցնել իրավիճակային խնդիրների լուծման համար՝ ով էլ որ լինի դրա հեղինակը: Նման փորձերի սիրահար գործիչներին հասարակությունը պետք է ամեն օր մերժի:
Իսկ ինչ վերաբերում է իրեն նախկինների հետ չկապելու կոչերին, ապա հասկանալի չէ, թե այդ կոչերն, ի վերջո, ում են ուղղված:

Հ.Գ.
Վերջապես, եթե կողմերից մեկը մյուսի խարդավանքը բացահայտող փաստեր ունի, և, եթե, առհասարակ, կա խարդավանք, որը ենթադրում է պետության անվտանգությանն ուղղված սպառնալիք, թող խոսի ըստ էության, այլապես այս ամենը գնալով վերածվում է պամֆլետների փոխանակման»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր