Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։ «Ռուսաստանն ու Հայաստանը շարժվում են դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։ Ինտենսիվ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա։ Մեկ շաբաթից, հոկտեմբերի 1-ին, Վլադիմիր Պուտինը կայցելի Երևան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար»,- հայտնել է Ռուդենկոն: |