ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Visa-ն և Mastercard-ը մտադիր են հրաժարվել Libra-ի ֆինանսավորումից. The Wall Street Journal
13:10, 02.10.2019 | mamul.am
7111 | 0

Visa և Mastercard կորպորացիաները, ինչպես նաև ֆինանսական այլ ընկերություններ մտադիր են հրաժարվել համագործակցել Facebook-ի հետ՝ էլեկտրոնային արժույթի Libra-ի ֆինանսավորման հարցում: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Ըստ նրանց, ֆինանսավորման հավանական մերժման պատճառը հանդիսանում է ամերիկյան և եվրոպական իշխանությունների կողմից մշակված կրիպտոարժույթների քննադատությունը: Այսպիսով, ԱՄՆ ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինը հուլիսին նշել էր, որ ԱՄՆ վարչակազմը «շատ լուրջ մտահոգություն է հայտնում առ այն, որ Libra-ն կարող է օգտագործվել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավված մարդկանց կողմից»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին նշել է, որ Libra-ն կունենա «ցածր կայունություն և հուսալիություն»: Իսկ G7 երկրների ֆինանսների նախարարները նախազգուշացրել են, որ Facebook-ի կրիպտոարժույթը կարող է բացասաբար անդրադառնալ միջազգային դրամավարկային համակարգի գործունեության վրա:

Այս տարվա հունիսին Facebook-ը հայտարարեց, որ հաջորդ տարի նախատեսում է թողարկել իր սեփական կրիպտոարժույթը՝ Libra-ն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր