ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Պարզ երևում է՝ առաջնորդվում է ատելությամբ». Վարդան Հարությունյան
19:05, 09.10.2019 | mamul.am
5866 | 0

Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր լսեցի Վիտալի Բալասանյանի խոսքը։ Այն ավելի շուտ սպառնալիք էր, քան՝ խոսք։ Որակումներն անթույլատրելի ու մերկապարանոց, չարությամբ համեմված։ Պարզ երևում է՝ առաջնորդվում է ատելությամբ։ Այս բնույթի, այս որակի, այս բառապաշարով ու սպառնալիքներով լի խոսակցությունը մերժելի ու դատապարտելի է։ Պարզ է արդեն, թե ինչ որակի պաշտոնյա պետք է եղած լիներ այս մտածողության տեր մարդը։ Ցավոք, նախկին իշխանավորների մեջ այս որակն է գերակշռել։ Դա էր գլխավոր պատճառը, որ տարիներ շարունակ այդ իշխանությունն անընդունելի էր։ Դա էր պատճառը, որ այդքան հուժկու ու մեկընդմիշտ մերժվեցին նրանք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր