ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Բողոքում են տուրիստական գործակալություններից տուժած քաղաքացիները
11:20, 10.10.2019 | mamul.am
3090 | 0

Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում տուրիստական գործակալություններից տուժած քաղաքացիները: Խնդիրն այն է, որ նրանք տուժել են տուրիստական գործակալության աշխատակից Աննա Սահակյանի գործողություններից: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ Ա. Սահակյանը նախկինում «Երևան Թրավել» ընկերության աշխատակից է եղել, հետո նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել, սակայն հետագայում նրան իրենց համար անհայտ հանգամանքներում թույլատրվել է նոր գործակալություն բացել ու շարունակել քաղաքացիներին խաբել: Բողոքող կանանցի մեկը պատմեց, որ իրենք պետք է օգոստոսի 11-ին մեկնեին Մոսկվա, տոմսերը գնել էին, սակայն հետո Ա. Սահակյանի ամուսնու հորդորով թռիչքները չեղարկվել են: Գործակալությունն իրենց փաստաթղթեր է տվել, որոնցով պարտավորվել են, որ թռիչքները չեղարկվելու դեպքում մուծած գումարները պետք է վերադարձվեն:

«Եթե պետությունը կարողանում է նման մարդկանց թույլտվություն տալ, ապա թող պետությունն էլ պատասխան տա»,- ասաց քաղաքացի Սիրանուշ Մաշումյանը:

Նրանց ընդառաջ եկավ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և խոստացավ քաղաքացիների գրավոր բողոքներն ու փստաթղթերը փոխանցել ՀՀ վարչապետին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր